Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ՀՀԿ-ի կանայք միշտ ակտիվ են

ՀՀԿ-ի կանայք միշտ ակտիվ են
04.09.2012 | 16:37

«ՀՀԿ-ի կանայք միշտ էլ ակտիվ աշխատել են»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀՀԿ-ի կանանց ակտիվի «գործերը խառն են»: Նա միաժամանակ ընդգծեց, որ ընտրությունից ընտրություն չէ, որ այդ ակտիվությունը նկատվում է: «Ծաղկաձորյան վերջին սեմինարը լրիվ հակառակն ապացուցեց. ՀՀԿ-ի կանայք միասնական են ու աշխատում են կուսակցության համար: ՀՀԿ-ի և՛ կանանց խորհուրդը, և՛ երիտասարդական թևը ողջ տարվա ընթացքում ակտիվ աշխատում են»: Արդյոք նախագահական գալիք ընտրություննե՞րը չեն այդ ակտիվության պատճառը, հարցրինք: «Ոչ, պարզապես ընտրություններից առաջ այդ աշխատանքներն ավելի շատ են լուսաբանվում»,- նշեց տիկին Աճեմյանը:

Ի դեպ, մամուլում տեղեկություն կար, թե ՀՀԿ-ի կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանից ակտիվում դժգոհություններ կան, որքա՞ն է իրականությանը մոտ այս լուրը: «Հարցրեք դժգոհողներից, ես նման բան չգիտեմ»,- կարճ կապեց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ